10:53  ,  29 դեկտեմբերի, 2021

«Էվերտոն» - «Նյուքասլ» հանդիպումը տեղափոխվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրի «Էվերտոն» - «Նյուքասլ Յունայթեդ» հանդիպումը տեղափոխվել է հյուրերի կազմում կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է «Նյուքասլի» կայքը։

Հանդիպումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 30-ին Լիվերպուլում, սակայն «Նյուքասլը» վարակվածների եւ վնասվածքներ ունեցողների մեծ քանակի պատճառով դիմել է Պրեմիեր լիգայի ղեկավարությանը եւ ստացել դրական պատասխան։

«Էվերտոնը» 17 հանդիպում է անցկացրել եւ 19 միավորով 15-րդն է։ «Նյուքասլը» 19 խաղից հետո ունի 11 միավոր եւ նախավերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում