01:53  ,  29 դեկտեմբերի, 2021

«Լիվերպուլը» պարտվեց «Լեսթեր Սիթիին» (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին» եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։

15-րդ րոպեին 11 մետրանոցի իրավունք ստացավ «Լիվերպուլը», սակայն եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի հարվածից հետո սեյվի հեղինակ դարձավ դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը։

59-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Լեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։

«Լիվերպուլը» (19 խաղ) 41 միավորով երկրորդն է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (19 խաղ) հետ է 6 միավոր։ 41 միավոր ունի նաեւ երրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Չելսին» (19 խաղ)։ «Լեսթեր Սիթին» (18 խաղ) 9-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 1։0 (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 59

Չիրացրած 11մ՝ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս