21:54  ,  28 դեկտեմբերի, 2021

ԱԱ․ Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ պարտություն կրեց 69-րդ քայլում։

Կարլսենը 9 միավորով չորս առաջատարների թվում է։ Նույնքան միավոր ունեն նաեւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ 17-ամյա ուզբեկ Նոդիրբեկ Աբդուրսատորովը, որը 10-րդ տուրում սենսացիոն հաղթանակ էր տարել Կարլսենի նկատմամբ։ Արոնյանն ունի 8 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում