01:57  ,  28 դեկտեմբերի, 2021

Կավանիի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց հետնապահներից «Նյուքասլ Յունայթեդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ Արդեն 7-րդ րոպեին «Նյուքասլին» հաշվի մեջ առաջ մղեց ֆրանսիացի կիսապաշտպան Ալան Սմիթ-Մաքսիմենը։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 71-րդ րոպեին։ Աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որը փոխարինման էր դուրս եկել 46-րդ րոպեին։

«Մանչեսթեր Յունայթեդը» (17 խաղ) 7-րդն է՝ 28 միավոր, «Նյուքասլ Յունայթեդը» (19 խաղ) 11 միավորով նախավերջինն է։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Ալան Սմիթ-Մաքսիմեն, 7 - Էդինսոն Կավանի, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում