19:14  ,  27 դեկտեմբերի, 2021

ԱԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին

Վարշավայում շարունակվող արագ շախմատի աշխարհի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտե Հովհաննիսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ եւ առավելության հասավ 69 քայլում։

Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5 միավորով բաժանում է 9-18-րդ տեղերը։ 4,5 միավոր ունի նաեւ Սերգեյ Մովսեսյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի ցածր արդյունք ունեն։

Դեկտեմբերի 27-ին կանցկացվի եւս 4 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում