09:03  ,  27 դեկտեմբերի, 2021

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն» եւ «Լիդս» - «Աստոն Վիլա» հանդիպումները տեղափոխվել են

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրի «Արսենալ» - «Վուլվերհեմփթոն» եւ «Լիդս Յունայթեդ» - «Աստոն Վիլա» հանդիպումները տեղափոխվել են ակումբներում կորոնավիրուսի բռնկումների պատճառով, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Հանդիպումները նախատեսված էին դեկտեմբերի 28-ին։

Դեկտեմբերին կորոնավիրուսի պատճառով արդեն տեղի չի ունեցել Պրեմիեր լիգայի 16 հանդիպում։

«Արսենալի» հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ, իսկ «Վուլվերհեմփթոնինը»՝ հունվարի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում