01:22  ,  27 դեկտեմբերի, 2021

ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվեց առաջին մրցումային օրը, անցկացվեց 5 տուր։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Լ․ Պետրոսյանը (4 հաղթանակ, 1 պարտություն), որը բաժանում է 4-16-րդ տեղերը։

Առաջին տեղը բաժանում են 4,5-ական միավոր վաստակած լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, վրացի Բաադուր Ջոբավան եւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենրը։

Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մովսեսյանը վաստակել են 3,5-ական միավոր, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանն ունեն 3-ական միավոր։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը վաստակել է 2,5, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը՝ 2-ական, Հովհաննես Գաբուզյանը՝ 1 միավոր։

Դեկտեմբերի 27-ին կանցկացվի եւս 5 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English