16:19  ,  24 դեկտեմբերի, 2021

Պրեմիեր լիգա․ Boxing Day-ի եւս մեկ հանդիպում հետաձգվեց

Անգլիայի Պրեմիեր լիգայի ավանդական Boxing Day-ի հանդիպումներից տեղափոխվեց երրորդ։ Դեկտեմբերի 26-ին նախատեսված 19-րդ տուրի «Բարնլի» - «Էվերտոն» հանդիպումը հետաձգվել է լիվերպուլյան ակումբում կորոնավիրուսի եւ վնասվածքների հետեւանքով դաշտային խաղացողների պակասի պատճառով, հաղորդում է skysports.com-ը։

Դեկտեմբերի 23-ին «Էվերտոնի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել էր, որ իր տրամադրության տակ մնացել է 9 դաշտային խաղացող եւ 3 դարպասապահ։

Դեկտեմբերի 26-ի հանդիպումներից տեղափոխվել են նաեւ «Լիվերպուլ» - «Լիդս Յունայթեդ» եւ «Վուլվերհեմփթոն» - «Ուոթֆորդ» խաղերը ակումբներում կորոնավիրուսի բռնկումների հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում