17:07  ,  23 դեկտեմբերի, 2021

«Լիվերպուլ» - «Լիդս», «Վուլվերհեմփթոն» - «Ուոթֆորդ» հանդիպումները տեղափոխվել են

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի երկու հանդիպում տեղափոխվել է ակումբներում կորոնավիրուսի բռնկումների պատաճռով, հաղորդում է մրցաշարի կայքը։

Տեղի չեն ունենա «Լիվերպուլ» - «Լիդս» եւ «Վուլվերհեմփթոն» - «Ուոթֆորդ» հանդիպումները, որոնք նախատեսված էին դեկտեմբերի 26-ին։ Այս շաբաթ բազմաթիվ դրական թեստեր են գրանցվել «Լիդսում» եւ «Ուոթֆորդում»։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի 10 հանդիպումից 6-ը տեղի չէր ունեցել դարձյալ ակումբներում կորոնավիրուսի բռնկումների պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս