15:39  ,  23 դեկտեմբերի, 2021

«Միլանի» ռեկորդը

«Միլանն» ակումբային ռեկորդ է սահմանել մեկ օրացուցային տարում Իտալիայի առաջնության արտագնա խաղերում տարած հաղթանակների քանակով, հաղորդում է Opta-ն։

Ա Սերիայի 19-րդ տուրում «Էմպոլիի» նկատմամբ արտագնա հաղթանակը 17-րդն էր իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի համար այս տարի։

Ա Սերիայի ռեկորդը մեկ տարում արտագնա հանդիպումներում տարած հաղթանակների քանակով պատկանում է «Նապոլիին»՝ 18 հաղթանակ 2017 թվականին։

«Միլանը» 2021 թվականն ավարտեց Իտալիայի առաջնության երկրորդ տեղում՝ առաջատար «Ինտերից» հետ մնալով 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով