02:21  ,  23 դեկտեմբերի, 2021

Բենզեմայի դուբլը 3 րոպեում, «Ռեալի» հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում անցկացվեց 21-րդ տուրի մեկ հանդիպում։ Մադրիդի «Ռեալը» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

4-րդ եւ 7-րդ րոպեներին աչքի ընկավ մադրիդյան թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ 10-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Աթլետիկի» իսպանացի կիսապաշտպան Օյան Սանսետը։

19 խաղից հետո «Ռեալը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած «Սեւիլիայից», որը երկրորդն է։ «Աթլետիկը» 10-րդն է՝  24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Աթլետիկ» - «Ռեալ»՝ 1։2 (տեսանյութ)

Օյան Սանսետ, 10 - Քարիմ Բենզեմա, 4, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում