01:41  ,  23 դեկտեմբերի, 2021

«Միլանը» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ, «Նապոլին» նահանջեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին եւ ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 42 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ հետ թողնելով «Նապոլիին», որն ընդունեց «Սպեցիային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

37-րդ րոպեին սեփական դարպասը նեապոլյան թիմի բրազիլացի պաշտպան Ժուան Ժեսուսը։

«Նապոլին» 39 միավորով երրորդն է։ Առաջատարը չեմպիոն «Ինտերն» է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնության հաջորդ տուրը կանցկացվի հունվարի 6-ին։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Էմպոլի» - «Միլան»՝ 2։4 (տեսանյութ)

Նեդիմ Բայրամի, 18, Անդրեա Պինամոնտի, 84, 11մ - Ֆրանկ Կեսյե, 12, 42, Ալեսանդրո Ֆլորենցի, 63, Տեո Էրնանդես, 69

«Նապոլի» - «Սպեցիա»՝ 0։1 (տեսանյութ)

Ժուան Ժեսուս, 37, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս