23:57  ,  22 դեկտեմբերի, 2021

Մադրիդի «Աթլետիկոյի» չորրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրից տեղափոխած խաղում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Գրանադային» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց մադրիդյան թիմի պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

Սակայն 17-րդ րոպեին «Գրանադայի» վենեսուելացի հարձակվող Դարվին Մաչիսը վերականգնեց հավասարությունը, իսկ 61-րդ րոպեին դաշտի տերերի հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Խորխե Մոլինան։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը չորրորդ անընմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 29 միավորով 5-րդն է, «Գրանադան» բարձրացավ 12-րդ տեղ՝ 22 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Գրանադա» - «Աթլետիկո»՝ 2։1 (տեսանյութ)

Դարվին Մաչիս, 17, Խորխե Մոլինա, 61 - Ժոաու Ֆելիշ, 2

21-րդ տուր

«Աթլետիկ» - «Ռեալ»՝ 00։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով