23:29  ,  22 դեկտեմբերի, 2021

«Ինտերն» ուժեղ էր «Տորինոյից», «Ռոման» «Սամպդորիային» չհաղթեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Տորինոյի» հետ եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի գոլը 30-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումից հետո խփեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։

«Ինտերը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Ռոման» հյուրընկալեց «Սամպդորիային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ 72-րդ րոպեին «Ռոմայի» գոլը խփեց ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը, որը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։

80-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց իտալացի հարձակվող Մանոլո Գաբյադինին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 32 միավորով 6-րդն է, նույնքան միավոր ունի նաեւ 7-րդ տեղում ընթացող «Ֆիորենտինան», որը 1։1 հաշվով խաղաց «Վերոնայի» հետ։

Հունվարի 6-ին անցկացվելիք հաջորդ տուրի խաղում «Ռոման» կհյուրընկալվի «Միլանին»։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

 «Ռոմա» - «Սամպդորիա»՝ 1։1 (տեսանյութ)

Էլդոր Շոմուրոդով, 72 - Մանոլո Գաբյադինի, 80

«Ինտեր» - «Տորինո»՝ 1:0 (տեսանյութ)

Դենզել Դյումֆրիս, 30

«Վերոնա» - «Ֆիորենտինա»՝ 1։1

Կեւին Լասանյա, 17 - Գաետանո Կաստրովիլի, 81

«Էմպոլի» - «Միլան»՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

«Նապոլի» - «Սպեցիա»՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով