20:24  ,  22 դեկտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ռոման» դեկտեմբերի 22-ին կընդունի «Սամպդորիային»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Կարսդորպ, Վերետու, Կրիստանտե, Մխիթարյան, Վինյա, Ձանյոլո, Աբրահամ։

«Ռոմա» - «Սամպդորիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

«Ռոման» 18 խաղից հետո 6-րդն է՝ 31 միավոր, «Սամպդորիան» ունի 19 միավոր եւ 15-րդն է։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը հաղթել է 1։0 հաշվով, երկրորդ շրջանում «Սապդորիան» է տանը հաղթել՝ 2։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում