02:25  ,  22 դեկտեմբերի, 2021

«Սեւիլիան» ու «Բարսելոնան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից տեղափոխած խաղում «Սեւիլիան» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը 32-րդ րոպեին առաջ մղեց իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմին։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցին 45-րդ րոպեին։ Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

64-րդ րոպեին հեռացվեց «Սեւիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն, որը գնդակը նետեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի դեմքին։

18 խաղից հետո «Սեւիլիան» 38 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 5 միավոր։ «Բարսելոնան» 7-րդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 1։1 (տեսանյութ)

Ալեխանդրո Գոմես, 32 - Ռոնալդ Արաուխո, 45

Հեռացում՝ Ժյուլ Կունդե («Սեւիլիա»), 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում