01:44  ,  22 դեկտեմբերի, 2021

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ, «Ատալանտան» բավարարվեց ոչ ոքիով (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում հյուրընկալեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվողներ Մոյզե Քինի եւ Ֆեդերիկո Բերնարդեսկիի գոլերը։

«Յուվենտուսը» 34 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 4 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Ատալանտայից», որը հյուրընկալվեց «Ջենոային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 2։0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 40, Ֆեդերիկո Բերնարդեսկի, 83

«Ջենոա» - «Ատալանտա»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս