Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում հյուրընկալեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվողներ Մոյզե Քինի եւ Ֆեդերիկո Բերնարդեսկիի գոլերը։
«Յուվենտուսը» 34 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 4 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Ատալանտայից», որը հյուրընկալվեց «Ջենոային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 2։0 (տեսանյութ)
Մոյզե Քին, 40, Ֆեդերիկո Բերնարդեսկի, 83
«Ջենոա» - «Ատալանտա»՝ 0։0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում