00:04  ,  22 դեկտեմբերի, 2021

«Վիլյառեալը» հաղթեց՝ 5։2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից տեղափոխած խաղում «Վիլյառեալը» տանը մրցեց «Ալավեսի» հետ եւ առավելության հասավ 5։2 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձան իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն, ֆրանսիացի հարձակվող Բուլայե Դիան։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Իերեմի Պինոն։

«Վիլյառեալը» 18 խաղից հետո 25 միավորով 9-րդն է, «Ալավեսը» 18-րդն է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Վիլյառեալ» - «Ալավես»՝ 5։2 (տեսանյութ)

Ժերար Մորենո, 18, 88, Բուլայե Դիա, 27, 76, Իերեմի Պինո, 79 - Պերե Պոնս, 44, Խոսելու, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս