17:49  ,  21 դեկտեմբերի, 2021

2021թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

ԿԳՄՍ նախարարության կազմակերպած քվեարկությամբ որոշվել է 2021թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը, առանց հերթականության։ Լավագույն մարզիկ չի որոշվել։ 

SMS  քվեարկության արդյունքներով «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում 2906 ձայնով հաղթել է Մալխաս Ամոյանը։

2021թՀայաստանի լավագույն մարզիկների տասնյակ

Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն 

Գոռ Մինասյան, ծանրամարտ, աշխարհի բրոնզե մեդալակիր 

Դավիթ Չալոյան, բռնցքամարտ, աշխարհի փոխչեմպիոն 

Էլինա Դանիելյան, շախմատ, Եվրոպայի չեմպիոն

Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Մալխաս Ամոյան, հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն 

Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայան, ծանրամարտ, աշխարհի փոխչեմպիոն 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում