11:23  ,  21 դեկտեմբերի, 2021

«Սեւիլիա» - «Բարսելոնա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից տեղափոխված խաղում «Սեւիլիան» դեկտեմբերի 21-ին կընդունի «Բարսելոնային»։ Բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս դաշտի տերերին։ «Սեւիլիայի» հաղթանակի գործակիցը 2․40 է։ «Բարսելոնայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․90, ոչ ոքի արդյունքինը՝ 3․20։

«Սեւիլիա» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։30-ին։

«Սեւիլիան» 17 խաղից հետո 37 միավորով երկրորդն է, «Բարսելոնան» 8-րդն է՝ 27 միավոր։

Իսպանիայի անցած առաջնության առաջին շրջանում «Բարսելոնան» տանը «Սեւիլիայի» հետ խաղացել էր ոչ ոքի՝ 1։1, երկրորդ շրջանում հաղթել էր 2։0 հաշվով։

Այս տարի թիմերը հանդիպել են նաեւ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։

«Սեւիլիան» տանը հաղթել էր 2։0 հաշվով, իսկ պատասխան խաղում պարտվել 0։3 հաշվով (լրացուցիչ ժամանակ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով