01:54  ,  20 դեկտեմբերի, 2021

«Ռեալը» տանը չկարողացավ հաղթել «Կադիսին» (վիդեո)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Ռեալն» ընդունեց «Կադիսին»։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0։0։

«Ռեալը» գնդակին տիրեց ժամանակի 82 տոկոսը, 36 հարված կատարեց դարպասի ուղղությամբ, այդ թվում 9 հարված դարպասին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ռեալը» 43 միավորով առաջինն է եւ 6 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից», որը մեկը հանդիպում քիչ է անցկացրել։ «Կադիսը» նախավերջինն է՝ 14 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ռեալ» - «Կադիս»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում