01:41  ,  20 դեկտեմբերի, 2021

«Նապոլին» հաղթեց «Միլանին» եւ բարձրացավ երկրորդ տեղ (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Միլանին, որը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը հաղթեց արդեն 5-րդ րոպեին հյուսիսմակեդոնացի Էլիֆ Էլմասի խփած գոլի շնորհիվ։

90-րդ րոպեին «Միլանի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն գրավեց «Նապոլիի» դարպասը, սակայն VAR համակարգը գրանցեց ձեռքով խաղ եւ գոլը չհաշվեց։

 «Նապոլին» 39 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Միլանը» նահանջեց երրորդ տեղ` 39 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Միլան» - «Նապոլի»՝ 0։1 (տեսանյութ)

Էլիֆ Էլմաս, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով