20:27  ,  19 դեկտեմբերի, 2021

«Ֆրայբուրգը» հաղթեց «Բայերին» եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Ֆրայբուրգն» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով իտալացի կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոյի եւ գերմանացի հարձակվող Կեւին Շադեի գոլերի շնորհիվ։

«Ֆրայբուրգը» 29 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Բայերը» նահանջեց չորրորդ տեղ՝ 28 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 2։1 (տեսանյութ)

Վինչենցո Գրիֆո, 33, 11մ, Կեւին Շադե, 84 - Չարլես Արանգիս, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով