19:52  ,  19 դեկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ, «Չելսին» ոչ ոքի խաղաց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Նյուքասլին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Աչքի ընկան պորտուգալացի պաշտպաններ Ռուբեն Դիաշն ու Ժոաու Կանսելուն, ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը եւ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

«Մանչեսթեր Սիթին» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից», որն այս տուրում Լոնդոնում կմրցի «Տոտենհեմի» հետ։ «Նյուքասլը» նախավերջինն է՝ 10 միավոր։

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վուլվերհեմփթոնի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

«Չելսին» 38 միավորով երրորդն է, «Վուլվերհեմփթոնը» 8-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։4 (տեսանյութ)

Ռուբեն Դիաշ, 5, Ժոաու Կանսելու, 27, Ռիյադ Մահրեզ, 63, Ռահիմ Ստերլինգ, 86

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 0։0 (տեսանյութ)

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում