01:57  ,  19 դեկտեմբերի, 2021

«Սեւիլիան» տանը հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Սեւիլիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 33-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Ֆելիպեի խփած գոլի շնորհիվ։

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։

«Սեւիլիան» (17 խաղ) 37 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ «Աթլետիկոն» (17 խաղ) 5-րդն է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկո»՝ 2։1 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 7, Լուկաս Օկամպոս, 88 - Ֆելիպե, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում