23:37  ,  18 դեկտեմբերի, 2021

Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց «Հերտային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Բեռլինում հյուրընկալվեց «Հերտային» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։

Հյուրերն առաջինը հասան հաջողության 31-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտի խփած գոլի շնորհիվ, սակայն 51-րդ րոպեին ալժիրցի հարձակվող Իսակ Բոլֆոդիլը վերականգնեց հավասարությունը, իսկ հետո դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Մարկո Ռիխտերը՝ 3։1։ Վերջնամասում «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Շտեֆեն Տիգեսը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն խուսափել պարտությունից դորտմունդյան թիմը չկարողացավ։

Գերմանացի Մարկո Ռոզեի գլխավորած թիմը 34 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 9 միավոր։ «Հերտան» 11-րդն է՝ 21 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Հերտա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3։2 (տեսանյութ)

Իսակ Բելֆոդիլ, 51, Մարկո Ռիխտեր, 57, 69 - Յուլիան Բրանդտ, 31, Շտեֆեն Տիգես, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով