23:28  ,  18 դեկտեմբերի, 2021

«Արսենալը» պարտության մատնեց «Լիդսին»՝ 4։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Լիդս Յունայթեդի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։ Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Բուկայո Սական եւ անգլիացի կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն։ «Լիդս Յունայթեդի» միակ գոլը 11 մետրանոցից խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

«Արսենալը» 32 միավորով չորրորդն է, «Լիդս Յունայթեդն» ունի 16 միավոր եւ 16-րդն է։

Անգլիայի  առաջնություն, 18-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1։4 (տեսանյութ)

Ռաֆինյա, 75, 11մ – Գաբրիել Մարտինելի, 16, 28, Բուկայո Սակա, 42, Էմիլ Սմիթ-Ռոու, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում