22:52  ,  18 դեկտեմբերի, 2021

Մորատայի եւ Կուադրադոյի գոլերը հաղթանակ բերեցին «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Բոլոնիային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության ասավ 2։0 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։ 69-րդ րոպեին թուրինյան թիմի երկրորդ գոլը խփեց կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն։

«Յուվենտուսը» 31 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Ռոմային» եւ 6-րդն է։ «Բոլոնիան» 10-րդ տեղում է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բոլոնիա» - «Յուվենտուս»՝ 0։2 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 6, Խուան Կուադրադո, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում