20:31  ,  18 դեկտեմբերի, 2021

«Հոֆենհայմը» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից, օրվա արդյունքներ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ պարտությունից խուսափեց միայն ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Հայաստանի հավաքականի եւ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր այս խաղին։

«Հոֆենհայմը» 28 միավորով չորրորդն է, «Բորուսիան» 13-րդն է՝ 19 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 1։1 (տեսանյութ)

Կեւին Ակպոգումա, 90+1 - Բրիլ Էմբոլո, 35

 «Բոխում» - «Ունիոն Բեռլին»՝ 0։1

Մաքս Կրուզե, 16

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մայնց»՝ 1։0

Իեսպեր Լինդստրյոմ, 34

«Գրոյտեր Ֆյուրտ» - «Աուգսբուրգ»՝ 0։0

 «ՌԲ Լայպցիգ» - «Արմինիա»՝ 0։2

Յանի-Լուկա Զերա, 57, Մասայա Օկուգավա, 75

Հեռացում՝ Ֆաբիան Կլոս («Արմինիա»), 70

«Հերտա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով