19:52  ,  18 դեկտեմբերի, 2021

«Ռոման» մեծ առավելությամբ հաղթեց «Ատալանտային» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոման» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։

Արդեն առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ 27-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը կրճատեց տարբերությունը։

72-րդ րոպեին իտալացի Ջանպյերո Գասպերինիի գլխավորած թիմին երրորդ գոլը խփեց անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը։ 82-րդ րոպեին Թեմի Աբրահամը ձեւակերպեց դուբլ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 88-րդ րոպեին։

«Ռոման» 31 միավորով 5-րդն է, «Ատալանտան» երրորդն է՝ 37 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ատալանտա» - «Ռոմա»՝ 1։4 (տեսանյութ)

Լուիս Մուրիել, 45+1, ինքնագոլ - Թեմի Աբրահամ, 1, 82, Նիկոլո Ձանյոլո, 27, Կրիս Սմոլինգ, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում