01:35  ,  18 դեկտեմբերի, 2021

«Ինտերը» խնդիրներ չունեցավ՝ 5։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց հետնապահ «Սալերնիտանային»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը, հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը, չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը եւ իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին։

«Ինտերը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սալերնիտանան» վերջինն է՝  8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Սալերնիտանա» - «Ինտեր»՝ 0։5 (տեսանյութ)

Իվան Պերիշիչ,  11, Դենզել Դյումֆրիս, 33, Ալեքսիս Սանչես, 51, Լաուտարո Մարտինես, 77, Ռոբերտո Գալյարդինի, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս