01:22  ,  18 դեկտեմբերի, 2021

«Բավարիայի» հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Վոլֆսբուրգին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Աչքի ընկան գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, ֆրանսիացի պաշտպան Դեոտշանկյուլ Ուպամեկանոն, գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն եւ լեհ հարձակվող Ռովերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վոլֆսբուրգը» 12-րդն է՝ 20 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 4։0 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 7, Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 57, Լերոյ Սանե, 59, Ռոբերտ Լեւանդովսկի, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում