23:25  ,  17 դեկտեմբերի, 2021

«Լացիոն» պարտության մատնեց «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Ջենոային»։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Լացիոյից» աչքի ընկան իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին ու իտալացի կիսապաշտպան Մատիա Ցականյին։

«Լացիոն» 28 միավորով 8-րդն է, ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոյի գլխավորած «Ջենոան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ա Սերիայում եւ 10 միավորով նախավերջին է։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լացիո» - «Ջենոա»՝ 3։1 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 36, Ֆրանչեսկո Աչերբի, 75, Մատիա Ցականյի, 81 - Ֆիլիպո Մելեգոնի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում