20:15  ,  17 դեկտեմբերի, 2021

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան 117 տարվա մեջ առաջին անգամ ընտրեց ոչ եվրոպացի նախագահի

Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Մոհամեդ Բեն Սուլայեմն ընտրվել է Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի (FIA)-ի նախագահ։

1904 թվականին հիմնադրված կազմակերպությունն առաջին անգամ ունեցավ ոչ եվրոպացի ղեկավարի։

Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան միավորում է 146 երկրների 245 կազմակերպություններ։

Փարիզում տեղի ունեցած Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի կոնգրեսում անցկացված ընտրությունում Մոհամեդ Բեն Սուլայեմը ստացել է ձայների 61,62 տոկոսը, բրիտանացի Գրեմ Սթոքերը՝ 36, 62 տոկոս։ Նա կփոխարինի ֆրանսիացի Ժան Տոդտին, որը Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան գլխավորում էր 2009 թվականից։ Տոդտը պաշտոնավարեց հնարավոր առավելագույն երեք ժամկետ։

60-ամյա Մոհամեդ Բեն Սուլայեմը 2005 թվականից Emirates Motorsports Organization-ի (EMSO) նախագահն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում