01:50  ,  17 դեկտեմբերի, 2021

«Լիվերպուլն» ուժեղ էր «Նյուքասլից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց հետնապահներից «Նյուքասլ Յունայթեդի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հարձակվողներ՝ պորտուգալացի Դիոգու Ժոտայի եւ եգիպտացի Մոհամեդ Սալահի, անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի գոլերը։

«Լիվերպուլը» 40 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ «Նյուքասլը» նախավերջինն է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լիվերպուլ» - «Նյուքասլ»՝ 3։1 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 21, Մոհամեդ Սալահ, 25, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 87 - Ջոնջո Շելվի, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս