10:46  ,  16 դեկտեմբերի, 2021

NBA. Հաղթական նետում եզրափակիչ ազդանշանի հետ

«Նոր Օռլեան Պելիկանսի» խաղարկող Դեւոնտե Գրեմն իրացրել է անհավանական 3 միավորանոց հաղթական նետում «Օկլահոմա Սիթի Թանդերի» դեմ հանդիպման եզրափակիչ ազդանշանի հետ։

Այդ նետման շնորհիվ «Նոր Օռլեանը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության խաղում առավելության է հասել 113։110 հաշվով։

Եզրափակիչ ազդանշանից 1,4 վայրկյան առաջ էր «Օկլահոմա Սիթիի» խաղարկող Շեյ Գիլջես-Ալեքսանդր կատարել արդյունավետ նետում՝ հաշիվը դարձնելով 110։110։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում