Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում ընդունեց «Վեստ Հեմին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ, 70 տարեկանում մահացած Ռեյ Քենեդիի հիշատակը։
Remembering an Arsenal legend - rest in peace, Ray Kennedy pic.twitter.com/EtYVjj1Njj
— Arsenal (@Arsenal) December 15, 2021
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հարձակվողներ՝ բրազիլացի Գաբրիել Մարտինելիի եւ անգլիացի Էմիլ Սմիթ-Ռոուի գոլերը։
«Արսենալը» 29 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ 1 միավոր առաջ անցնելով 5-րդ տեղ նահանջած «Վեստ Հեմին»։
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 2։0 (տեսանյութ)
Գաբրիել Մարտինելի, 48, Էմիլ Սմիթ-Ռոու, 87
Չիրացրած 11մ՝ Ալեքսանդր Լյակազեթ, 69
Հեռացում՝ Վլադիմիր Ցոուֆալ («Վեստ Հեմ»), 67, երկրորդ դեղին քարտ
Winning Wednesdays #ARSWHU
— Arsenal (@Arsenal) December 15, 2021
«Քրիսթալ Փելաս» - «Սաութհեմփթոն»՝ 2։2
Ուիլֆրիդ Զահա, 2, Ջորդան Այու, 65 - Ջեյմս Ուորդ-Պրաուս, 32, Արմանդո Բրոյա, 36
«Բրայթոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։1
Ռոմեն Սես, 45+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում