19:36  ,  15 դեկտեմբերի, 2021

ԱԱ. Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը զրո ստացան

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշայինների պայքարն անհաջող ստացվեց Եվրոպայի գործող չեմպիոն Սամվել Գասպարյանի եւ փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանի համար: Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ զրո ստացան հրում վարժությունում:

Պոկում վարժությունում Եվրոպայի չեմպիոնը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Գյումրեցի ըմբիշը հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ գլխավերեւում պահելով 175 կգ ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրված 180 եւ 181 կգ Գասպարյանը ձախողեց:

Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունից հետո 170 կգ արդյունքով չորրորդն էր: Եվրոպայի փոխչեմպիոնն էլ հաջողեց միայն առաջին մոտեցումն, ինչպես Սամվել Գասպարյանը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրված 175 կգ չկարողացավ պոկել:

Երկու ծանրորդները ձախողեցին հրում վարժությունը:  Գասպարյանը երեք փորրձով չկարողացավ հրել 215 կգ-ոց ծանրաձողը, Արսեն Մարտիրոսյանը չկարողացավ հրել 210 կգ-ն:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 390 կգ արդյունքով նվաճել էր  չեմպիոնի կոչումը (176+214) և 10 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Արսեն Մարտիրոսյանին՝ 380 կգ (171+209):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում