16:55  ,  15 դեկտեմբերի, 2021

Լյուիս Հեմիլթոնն արժանացել է ասպետական տիտղոսի (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնն արժանացել է Միացյալ Թագավորության ասպետական տիտղոսի (ասպետ-բակալավր, Knight Bachelor)։

Արարողությունը Վինձորյան պալատում անցկացրել է Ուելսի արքայազն Չարլզը։

Հիշեցնենք, որ Ֆորմոլա-1-ի ավարտված մրցաշրջանում Հեմիլթոնը չկարողացավ պաշտպանել տիղտոսը՝ գրավելով երկրորդ տեղը։ Առաջին անգամ չեմպիոն դարձավ «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում