13:31  ,  15 դեկտեմբերի, 2021

Գեղարդ Մուսասին տիտղոսը կպաշտպանի փետրվարին Դուբլինում

Խառը մենամարտերի Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին (48-7-2) իր տիտղոսի հաջորդ պաշտպանությունը կանցկացնի Օսթին Ուանդերֆորդի դեմ (11-0)՝ փետրվարի 25-ին Դուբլինում անցկացվելիքի Bellator-ի մրցաշարում, հաղորդում է Armenia MMA-ն:

Հիշեցնենք, որ 36-ամյա Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքի Mohegan Sun մարզապալատում տեղի ունեցած Bellator 264 մրցաշարի գլխավոր մենամարտում։ Հայ մարտիկը մրցել էր 36-ամյա ամերիկացի Ջոն Սոլթերի հետ և երրորդ ռաունդում հաղթել տեխնիկական նոկաուտով:

Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, ներկայացնում է Հայաստանն ու Նիդերլանդները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում