12:35  ,  15 դեկտեմբերի, 2021

Սաուլ Ալվարեսը՝ 2021թ. աշխարհի լավագույն բռնցքամարտիկ

Մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ճանաչվել է 2021թ. աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով։

Այս տարի Ալվարեսը պաշտպանեց WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը թուրք Ավնի Յիլդիրիմի հետ մենամարտում։ Բացի այդ նա նվաճեց WBO վարկածով տիտղոսը բրիտանացի Բիլի Ջո Սոնդերսի հետ մենամարտում։

IBF վարկածով աշխարհի չեմպիոնական մենամարտում ամերիկացի Կալեբ Պլանտին հաղթելու շնորհիվ էլ Սաուլ Ալվարեսը նվաճեց սուպերմիջին քաշային կարգում  (76,2 կգ) աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։

Ալվարեսի եւ Պլանտի մենամարտը ճանաչվել է տարվա լավագույնը WBC-ի վարկածով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում