Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։
Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, դուբլի հեղինակ՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
Մյունխենյան թիմը 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած դորտմունդյան «Բորուսիայից»։ «Շտուտգարտը» 15-րդն է՝ 17 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 0։5 (տեսանյութ)
Սերժ Գնաբրի, 40, 53, 74, Ռոբերտ Լեւանդովսկի, 69, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում