00:31  ,  15 դեկտեմբերի, 2021

«Բավարիայի» հաղթանակը՝ 5։0․ Գնաբրիի հեթ-տրիկն ու Լեւանդովսկու դուբլը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, դուբլի հեղինակ՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Մյունխենյան թիմը 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած դորտմունդյան «Բորուսիայից»։ «Շտուտգարտը» 15-րդն է՝  17 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 0։5 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 40, 53, 74, Ռոբերտ Լեւանդովսկի, 69, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով