15:30  ,  14 դեկտեմբերի, 2021

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով շնորհակալություն է հայտնել հռոմեական երկրպագուներին «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղից հետո։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության էր հասել 2։0 հաշվով, Մխիթարյանն անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էր եղել 45 հազար երկրպագու։

«Ռոման» 28 միավորով 6-րդն է եւ հաջորդ տուրի հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 18-ին՝ հյուրընկալվելով 37 միավորով երրորդ տեղում ընթացող «Ատալանտային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով