13:44  ,  14 դեկտեմբերի, 2021

ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը չորրորդն է B խմբում

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 96 կգ քաշայինների B խմբում երկամարտի 370 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը (165+205):

Պոկում վարժությունում Հովհաննիսյանն առաջին մոտեցմամբ բարձրարցեց 165 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցմամբ ձախողեց 170 կգ-ն:

Հրում վարժությունում պայքարը սկսեց 200 կգ-ով, որը հաջողությամբ պահեց գլխավերեւում: Վստահությամբ հրեց նաեւ երկրորդ մոտեցման համար պատվիրած 205 կգ-ն: Հովհաննիսյանը ձախողեց երրորդ մոտեցման 210 կգ-ն:

8-րդ մրցումային օրվա երկրորդ մրցահերթում 96 կգ քաշայինների A խմբում մրցահարթակ դուրս կգա աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

96 կգ քաշայինները վերջնական արդյունքը հայտնի կդառնա միայն A խմբի արդյունքներից հետո:

96 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում