09:45  ,  14 դեկտեմբերի, 2021

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղափոխվել է կորոնավիրուսի պատճառով

Ֆուտբոլի անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղափոխվել է մանչեսթերյան ակումբում կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։ Հանդիպումը նախատեսված էր դեկտեմբերի 14-ին։

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազան դեկտեմբերի 13-ին փակվել էր մեկ օրով վարակի տարածումը կանխելու նպատակով, բոլոր վարակվածները ինքնամեկուսացել են։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բռնկում էր եղել Լոնդոնի «Տոտենհեմում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում