02:01  ,  14 դեկտեմբերի, 2021

«Կադիսն» առանց Հարոյանի խաղաց ոչ ոքի

Իսպանիայի առաջնության 17-րդ տորում «Կադիսն» ընդունեց «Գրանադային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ։

«Կադիսը» 17 խաղից հետո 13 միավորով 18-րդն է, «Գրանադան» 16 խաղում վաստակել է 16 միավոր եւ 15-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Կադիս» - «Գրանադա»՝ 1։1

Սանտյագո Արսամենդիա, 32 - Խորխե Մոլինա, 88

Հեռացում՝ Սալվա Սանչես («Կադիս»), 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում