23:16  ,  13 դեկտեմբերի, 2021

Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում է

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Կադիսը» դեկտեմբերի 13-ին կընդունի «Գրանադային»։ «Կադիսի» իսպանացի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին թողնելով պահեստայինների թվում։

«Կադիս»․ Լեդեսմա, Էսպինո, Կալա, Խիմենես, Ակապո, Արսամենդիա, Ֆերնանդես, Ալարկոն, Յոնսոն, Ալեխո, Լոսանո։

«Կադիս» - «Գրանադա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով