22:25  ,  13 դեկտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» դեկտեմբերի 13-ին կընդունի «Սպեցիային»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա» (3-5-2). Ռուի Պատրիսիու, Իբանյես, Սմոլինգ, Կումբուլա, Կարսդորպ, Վերետու, Կրիստանտե, Մխիթարյան, Վինյա, Աբրահամ, Մայորալ։

«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հռոմեական թիմը 25 միավորով 8-րդն է, «Սպեցիան» ունի 12 միավոր եւ 17-րդն է։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը «Սպեցիային» հաղթել էր 4։3 հաշվով, երկրորդ շրջանի հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով